ԱՄՆ-ում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 700 հազարը

ԱՄՆ-ում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 700 հազարը

Կորոնավիրուսի հարուցած բարդություններից ԱՄՆ-ի մահացած բնակիչների թիվը գերազանցել է 700 հազարը։ Նման տվյալներ է ներկայացնում Ջոնս Հոփկինսի համալսարանը։

Հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ երկրում արձանագրվել է քովիդից 700 258 մահվան դեպք։

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն է ախտորոշվել 43 615 149 ամերիկացու մոտ։

Դեռևս սեպտեմբեր 27-ին հայտարարվել էր, որ ԱՄՆ-ում քովիդից մահվան ցուցանիշը գերազանցել է 1918–1919 թթ․ իսպանական գրիպի համաճարակի ժամանակ գրանցված մահացության ցուցանիշը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում