Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայի նախկին նախագահին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը տիկին Կալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքներին: Քարտուղարը կարևորել է միջազգային գործընկերների հետ դինամիկ զարացող հարաբերությունները:
Կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Կովկասի անվտանգային միջավայրի վրա: Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին:
Կարծիքներ