«Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը Մոդրիչի հետ

«Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը Մոդրիչի հետ

Մադրիդի «Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ:

Ըստ պարբերականների, կողմերն արդեն իսկ եկել են համաձայնության և նոր պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Մոդրիչի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ կվերջանա 2021 ամռանը: Նոր պայմանագիրը կկնքվի մինչև 2022 թվականի ամառ:

Լուկա Մոդրիչը «Ռեալ»-ին միացավ 2012 թվականին: Խորվաթ ֆուտբոլիստը 2018 թվականին արժանացավ «Ոսկե գնդակ»-ին և Խորվաթիայի ազգային ընտրանու կազմում դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: «Ռեալ»-ի կազմում կիսապաշտպանը երկու անգամ դարձել է Իսպանիայի առաջնության հաղթող, 4 անգամ տիրացել է Չեմպիոնների լիգայի գավաթին, 3 անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին, նույնքան անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության ոսկե մեդալակիր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում