ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել Է 600 հազարը
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում COVID-19-ով վարակումներից մահացել Է 600 հազար 220 մարդ: Այդ մասին հաղորդել Է Associated Press թերթը:
Թերթը նշում Է, որ վիրուսի զոհերի թիվը մոտավորապես հավասար Է 2019 թվականին ԱՄՆ-ում քաղցկեղից մահացածների թվաքանակին: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 33 մլն 183 հազար 919-ի: Երկրի բնակիչներին արդեն ներարկել են ավելի քան 311 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ (իմունացման համար մեկ մարդուն անհրաժեշտ Է ներարկել պատրաստուկի երկու չափաբաժին):
Ինչպես նշում Է Associated Press-ը, պատվաստման շնորհիվ կորոնավիրուսից մահվան ամենօրյա դեպքերի թիվը նվազել Է՝ հասնելով 340-ի այն դեպքում, երբ հունվարի կեսերին գրանցվել Է շուրջ 3,4 հազար մահ: Վարակումների միջին օրական թիվը ձմռանը համավարակի բարձրակետի ժամանակ հայտնաբերված 250 հազարից նվազել Է՝ հասնելով մոտավորապես 14 հազարի: Կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի եւ գրանցված մահերի թվով ԱՄՆ-ն աշխարհում մնում Է առաջին տեղում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ