ՌԴ ԱԴԾ-ն Վոլգոգրադի մարզում գազատարի վրա պայթյուն է կանխել

Անվտանգության ուժերը Վոլգոգրադի մարզում «Հարավային հոսք» գազատարի հատվածում դիվերսիա են կանխել, հայտնել են ՌԴ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից դիվերսիոն և ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձը «Հարավային հոսք» գազատարի վրա, որով էներգակիրները մատակարարվում են Թուրքիա և Եվրոպա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ