Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը մայր է դարձել
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը մայր է դարձել։
27–ամյա մարզուհին երեխայի հետ լուսանկարներ է հրապարակել «Ինստագրամ»-ում։
«Սիրելի ընկերներ, մայիսի 3-ին մեր ընտանիքում ուրախ իրադարձություն տեղի ունեցավ: Ես ու ամուսինս համարյա 5 կգ հրաշքի ծնող դարձանք…
Ճիշտ են ասում, որ երջանկությունը քաշ ունի»,- գրել է Յանան:
Կարծիքներ