ԱՄԷ-ն վերստին ընդլայնում է զբոսաշրջիկների համար սահմանափակումները
Դուբայում փետրվարի 2-ից նոր «հակաքովիդային» միջոցառումներ են սահմանվել զբոսաշրջիկների համար: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Դուբայի Ճգնաժամերի եւ տարերային աղետների կառավարման բարձրագույն կոմիտեի հաղորդագրության համաձայն, սահմանափակումները կտեւեն մինչեւ փետրվարի վերջը:
Մասնավորապես, հյուրանոցները, լողավազանները, լողափերը եւ առեւտրի կենտրոնները կարող են լցվել ընդհանուր տարողության առավելագույնը 70 տոկոսով:
Այցելուների թիվը կինոթատրոններում եւ մարզական օբյեկտներում չպետք Է գերազանցի առավելագույնի 50 տոկոսը:
Փաբերը եւ բարերը պետք Է դադարեցնեն իրենց աշխատանքը, իսկ ռեստորաններին եւ սրճարաններին հրահանգվել Է փակվել գիշերվա ժամը 01-ից ոչ ուշ: Այդ հաստատություններում այժմ արգելված Է ժամանցային միջոցառումների անցկացումը:
Բացի այդ, իշխանությունները մտադիր են ուժեղացնել հսկողությունը սոցիալական հեռավորությունը խստորեն պահպանելու եւ դիմակներ կրելու համար: Կոմիտեում ընդգծել են, որ նոր որոշումներն ընդունվել են COVID-19-ի հիվանդացության աճին ի պատասխան: Վերջին օրվա ընթացքում երկրի առողջապահության նախարարությունը գրանցել Է կորոնավիրուսի 2730 նոր դեպք:
«Խստորեն տույժի կենթարկեն այն բոլոր անձանց, ովքեր բնակչության առողջության համար վտանգ կներկայացնեն՝ գիտակցաբար անտեսելով կանխարգելիչ միջոցառումները կամ դրանք չպահպանելով հարկ եղած ձեւով»,-ասվում Է կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ