Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով 52 մարդ է զոհվել. 1,28 միլիոն մարդ նախապատրաստվում է տարհանման

Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով 52 մարդ է զոհվել. 1,28 միլիոն մարդ նախապատրաստվում է տարհանման

Ճապոնիայի հարավ-արևմուտքը պատուհասած ջրհեղեղների հետևանքով 52 մարդ է զոհվել, 2 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 12-ը համարվում է անհետ կորած: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ճապոնական NHK հեռուստաալիքին:


Հարավարևմտյան Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում մահացել է 51 մարդ, ևս մեկ մարդ մահացել է նույն կղզու Ֆուկուոկա պրեֆեկտուրայում:

Ջրհեղեղները սկսվել են հուլիսի 5-ի վաղ առավոտից: Շուրջ 7000 մարդ առանց էլեկտրականության է մնացել: Դեպքի վայրում մեծ թվով փրկարարներ են աշխատում: Ջրհեղեղները հարավ-արևմուտքից սկսել են շարժվել դեպի հյուսիս` մուտք գործելով Սիկոկու կղզի և ճապոնական ամենամեծ Հոնսյու կղզու մի մաս: Մի շարք վայրերում ավերվել են ճանապարհներն ու կամուրջները, ինչը դժվարացնում է աղետի մասշտաբի գնահատումը:

Շուրջ 1,28 միլիոն մարդու համար երկրի կառավարությունը տարհանում է հայտարարել: Խոսքը Ֆուկուոկա, Կումամոտո, Նագասակի և Օիտա պրեֆեկտուրաների բնակիչների մասին է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում