Դիդյե Դեշամը մինչև 2026 թվականը կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կգլխավորի թիմը մինչև 2026 թվականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Դիդյե Դեշամը Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Հավաքականի ղեկին Դեշամն անցկացրել է 139 խաղ, որոնցից 89-ում թիմը հաղթել է, 28-ում՝ ոչ ոքի խաղացել, 22-ում՝ պարտվել։ Նրա գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը խփել է 279, բաց թողել՝ 119 գոլ։
Ֆրանսիայի հավաքականը Դեշամի գլխավորությամբ հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում, 2021 թվականին թիմը նրա ղեկավարությամբ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։ 2016 թվականին Ֆրանսիայի հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչին։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը ևս փայլուն հանդես՝ հասնելով եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Արգենտինայի հավաքականին։
Կարծիքներ