Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա․ Նիկոլ Փաշինյան
Երբ որ մենք ասում ենք անվտանգություն, առաջինն ասում ենք բանակ։ Բանակը պետք է վերջում ասենք։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մանրամասնել․
«Որովհետև, երբ որ բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, և գործը բանակինն է։
Մենք ասում ենք, որ մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- ասել է վարչապետը։
Կարծիքներ