Բենզեման ստացել է Լա լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Բենզեման ստացել է Լա լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացել է 2019/20 թվականների Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ 

Ֆրանսիացի հարձակվողը 21 գոլ էր խփել «Ռեալի» չեմպիոնական տարում։ «Արքայական» ակումբը նվաճեց 34-րդ տիտղոսը Լա լիգայում։

Բենզեման առաջին ֆուտբոլիստն է 2007/08 թվականների մրցաշրջանից հետո Կրիշտիանու Ռոնալդուից ու Լիոնել Մեսսիից բացի, որ ստանում է այս մրցանակը։ 2007/08 մրցաշրջանում այն ստացել էր Ռաուլը։

«Սա շատ բան է նշանակում ինձ համար։ Ես հպարտ եմ ու շատ երջանիկ եմ։ Սա այս ակումբում 2009 թվականից հետո իմ աշխատանքի հատուցումն է։ Ինչպես ասացի, ես շատ գոհ եմ, առանց կասկածի։

Ես «Ռեալում» եմ երկար տարիներ ու օգնում եմ թիմին։ Մեսսին ու Ռոնալդուն այլ մակարդակի վրա են։ Նրանք բազմաթիվ անհատական մրցանակներ են հաղթել ու ինձ համար պատիվ է հաղթել՝ լինելով այդ երկու ֆուտբոլիստներից առաջ»,-Բենզեմայի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում