«Այապի բաղ»-ում կրակել են իջևանցու գոմեշներին, ապա մորթել ու տարել
Ապրիլի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Իջևան քաղաքի «Այապի բաղ» տարածքում անհայտ անձը կրակել էր իր երկու գոմեշներին, ապա մորթել՝ տեղում թողնելով գլուխներն ու փորոտիքը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Տուժողին պատճառվել է մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին բաժին բերման է ենթարկվել4 տղամարդ։ Նրանք տվել են խոստովանական բացատրություն։
Պարզվել է, որ կենդանիներին մորթելուց հետո բերման ենթարկվածներից երկուսը միսն իրացրել էին մայրաքաղաքի մսամթերքի շուկաներից մեկում։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
Կարծիքներ