Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Թուրքիայի արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Ուղղաթիռի կործանման հետևանքով վիրավորված զինվորականներից մեկը մահացել է, և զոհերի թիվը հասել է 10-ի»,- ասված է Anadolu-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 4 մարդ։
Կարծիքներ