ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal

ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal

ԱՄՆ-ն կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր է տեղափոխում Կատար այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները չեղարկեց թույլտվությունը, որ ամերիկյան ԱԹՍ-ներն իր տարածքից հարվածներ հասցնեն Եմենում և Իրաքում գտնվող թիրախներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Wall Street Journal հրատարակությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։

«Փետրվարին ԱՄԷ-ն ծանուցել է ԱՄՆ-ին, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռներին ու անօդաչուներին, որոնք տեղակայված են Աբու Դաբիի «Ադ Դաֆրա» ավիաբազայում, այլևս թույլ չի տա հարվածներ հասցնել Եմենին ու Իրաքին: Դա ԱՄՆ-ի հրամանատարությանը դրդել է լրացուցիչ թռչող սարքեր ուղարկել ավիաբազա», - գրում է հրատարակությունը։

Նշվում է, որ նման որոշում է ընդունվել այն մտավախությունների պատճառով, որ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները կարող են թիրախավորել ԱՄԷ-ն՝ Վաշինգտոնի ռազմական գործողություններին օգնելու համար։

ԱՄԷ-ի պաշտոնյան հրատարակությանը հաստատել է, որ մարտական ​​թռիչքների սահմանափակումներն ընդունվել են՝ ելնելով «ինքնապաշտպանության» խնդրից։

Բացի այդ, հրատարակությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրի, հաղորդում է, որ վերջին օրերին ԱՄՆ-ն և Կատարը պայմանավորվել են «Ալ Ուդեյդ» ավիաբազա տեղափոխել կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ և անօդաչուներ։

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, Միացյալ Նահանգները նաև դիտարկում է Մերձավոր Արևելքի թիրախներին Աֆրիկայի արևելքում գտնվող Ջիբութիից հարվածներ հասցնելու հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում