Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.100.000 ՀՀ դրամի չափով․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել 2021 թվականի հուլիսի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ.
6 ստուգում, որից՝
2-ը՝ ընդերքօգտագործում
2-ը՝ արտադրություն
2-ը՝ ջրամատակարարում։
✅ Նախկինում իրականացված թվով 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.100.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս՝ 530.993 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 3 հանձնարարական, դիտարկում իրականացնելու մասին՝ 1 հրաման։
✅ Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում։
Կարծիքներ