Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն. Արցախի ՄԻՊ

Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն. Արցախի ՄԻՊ

Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խոր անջրպետ։ Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

 

«Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․

 

Մենք ո՞վ ենք, որ ասենք՝ անհնար է։

 

Ինքնությունը կարող է իրականություն փոխել։ Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։

 

Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում