Մեկնարկում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»
Այսօր՝ մայիսի 10-ին, մեկնարկում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող այս նախագծի մրցութային փուլին իրավունք են ստացել մասնակցելու հայազգի 15 պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստան) և Թեհրանից (ԻԻՀ):
Մասնակիցները կբաժանվեն տարիքային 2 խմբի՝ ներկայացնելով մեկական ստեղծագործություն: Մրցութային փուլի մեկնարկը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Մրցանակաբաշխությունն ու գալա համերգը կկայանան մայիսի 13-ին՝ ժամը 17:00-ին, նույն վայրում:
Մայիսի 12-ին մրցույթի մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Հավելենք նաև, որ նախագիծն իրականանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի» գործընկերությամբ:
Մուտքն ազատ է:
Կարծիքներ