Բայդենն ու Մոդին ԱՄՆ-ում կայանալիք QUAD գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինան և Չինաստանը

Բայդենն ու Մոդին ԱՄՆ-ում կայանալիք QUAD գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինան և Չինաստանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կքննարկի ուկրաինական ճգնաժամը Քառակողմ անվտանգության երկխոսության (QUAD) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին սեպտեմբերի 21-ին Ուիլմինգթոնում (Դելավեր) Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարների հանդիպմանը լրագրողների համար հատուկ առցանց ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով, երկկողմ հանդիպման ժամանակ Բայդենը «վարչապետ Մոդիի հետ կքննարկի իր այցը Ուկրաինա», ինչպես նաև կանդրադառնա «առաջ շարժվելու հեռանկարներին»։ Ուկրաինական կարգավորման թեման կլինի հանդիպման մասնակիցների «առանցքային առաջնահերթություններից», ասել է Սալիվանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում