Երևան-Սևան ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ZIL-ը․ կա տուժած

Հոկտեմբերի 22-ին` ժամը 12։18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են Toyota Camry (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1991թ. ) և ZIL մակնիշների (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1985թ. ) ավտոմեքենաները։
Փրկարարները Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում արգելափակված ուղևոր Ռ․ Ղ․-ին (ծնված 1996թ. ) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Կարծիքներ