Ալեքսանդր Նավալնին դուրս է բերվել կոմայից, սկսել է արձագանքել խոսքին
Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ եւ Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին բժիշկները դուրս են բերել կոմայից, նա արդեն արձագանքում է իր հետ խոսքին:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Նավալնիին արհեստական կոմայից դուրս բերելու որոշում է կայացրել բժշկական կոնսիլիումը, նրան անջատել են նաեւ թոքերի արհեստական օդափոխման սարքից:
Միաժամանակ Charite կլինիկայից հայտնել են, որ Նավալնիի առողջական վիճակի վրա երկարատեւ ազդեցությունը «առայժմ հնարավոր չէ բացառել», քանի որ թունավորող նյութն ազդում է անմիջապես նյարդային համակարգի վրա:
Հիշեցնենք, Ալեքսանդր Նավալնիին թունավորել են «Новичок» խմբի քիմիական նյարդապարալիզացնող նյութով: Նման եզրակացության են եկել գերմանական կլինիկայի մասնագետները՝ երկար ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո: Գերմանիան, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ միջազգային այլ կառույցներ ու տասնյակ երկրներ մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանն ու բացատրություններ պահանջում, նախատեսվում են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ ու պատժամիջոցներ:
Կարծիքներ