Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը․ տարել են գումար և ոսկյա զարդեր

Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը․ տարել են գումար և ոսկյա զարդեր

Հունվարի 7-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով` այդ օրը, երեկոյան, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Ա․Ա․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Կայքի տեղեկություններով՝ Ա․Ա-ն աշխատում է «Հայէկոնոմբանկում»՝ զբաղեցնելով բարձր պաշտոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում