Իրանը 1991 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ նավթ է արտահանել ԱՄՆ
Վերջին 30 տարում ԱՄՆ-ն Իրանից նավթ ու նավթամթերք է ներկրել 2 անգամ։
ԱՄՆ-ը մարտին, 1991 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ, նավթ է ներկրել Իրանից։ Օրական մատակարարումները միջինում կազմել են 33 հազար բարել։ Այս մասին են վկայում ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության կառավարման տվյալները։ Խոսքն ընդհանուր՝ 1,03 մլն բարելի մասին է։
Վերջին անգամ ԱՄՆ-ը նավթ է ներկրել Իրանից 1991 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ ծավալը կազմել է օրական 64 հազար բարել։
Նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին էլ ԱՄՆ-ն Իրանից ներկրել է օրական 36 հազար բարել ծավալով նավթամթերք (ընդհանուր 1.11 մլն բարել)։ Այդ մատակարարումներն իրագործվել են 1991 թվականի դեկտեմբերից հետո առաջին անգամ։
ԱՄՆ-ը 2018 թվականի մայիսին հայտարարել էր Իրանի հետ միջուկային գործարքից միակողմանի դուրս գալու մասին։ Գործարքը կնքվել էր 2015 թվականին՝ Իրանի և վեցյակի միջև (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա)։ Այն նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
Կարծիքներ