Ինտերը փրկվեց պարտությունից Լիոնի դեմ խաղում

Ինտերը փրկվեց պարտությունից Լիոնի դեմ խաղում

Ընկերական խաղում «Ինտերը» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լիոնի» հետ։ Հյուրերի կազմում 31-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Լակազետը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

50-րդ րոպեին Ռայան Շերկին կրկնապատկեց ֆրանսիական ակումբի առավելությունը։ 2 րոպե անց Ռոմելու Լուկակուն կրճատեց հաշվի տարբերությունը։ 65-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Նիկոլո Բարելան։

Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 58-րդ րոպեին։

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում