Գերմանիան 1,1 միլիարդ դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային
Գերմանիան իր պատմության մեջ առաջին անգամ դառնում է երաշխավոր պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ՝ խոսելով Գերմանիայի և Ուկրաինայի միջև կնքված անվտանգության համաձայնագրի մասին։
« «Մյունխենյան աջակցության» փաթեթով՝ 1,1 մլրդ եվրո ընդհանուր գումարով ցույց ենք տալիս մեր հավատարմությունը Ուկրաինային»,- ասել է Պիստորիուսը։
Նա նշել է, որ այս փաթեթում հիմնական ուշադրությունը դարձվում է լրացուցիչ հակաօդային պաշտպանության և հրետանու համար խիստ անհրաժեշտ միջոցներին։
«Ընդհանուր առմամբ կտրամադրվի 18 ինքնագնաց հաուբից, հրետանային զինամթերք, IRIS-S հրթիռներ, Skynex համակարգեր և այլն»,-հայտարարել է նա։
Կարծիքներ