Աստանայում կայացել է Էրդողանի, Ալիևի և Շարիֆի հանդիպումը
Աստանայում կայացել է եռակողմ հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։
Բանակցություններն ընթացել են փակ դռների հետևում։ Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, Առևտրի նախարար Օմեր Բոլաթը և Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը։
Կարծիքներ