ՆԱՏՕ-ն շարունակում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների երկայնքով․ Զախարովա
ՆԱՏՕ-ն չի արձագանքում Մոսկվայի նախազգուշացումներին և շարունակում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների երկայնքով, ԱՄՆ-ի և Էստոնիայի համատեղ զորավարժությունների անցկացումը նման գործողությունների ևս մեկ օրինակ է։ Այս մասին կիրակի օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածություն ստեղծելուց, ՆԱՏՕ-ն լռում է և շարունակում է»,- ընդգծել է դիվանագետը։ Նա ուշադրություն է հրավիրել Էստոնիայում ամերիկյան դեսպանատան հայտարարությանը Բալթյան հանրապետության տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։
«Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվում են առաքման ոչ ավանդական մեթոդներ: Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչի մասին են նրանք խոսում»,- նշել է Զախարովան։
Կարծիքներ