Բեռլինում դադարեցնում են AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը
Գերմանիայի Բեռլին դաշնային հողում դադարեցնում են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության հակակորանավիրուսային պատվաստանյութի կիրառումը հիվանդների մոտ թրոմբոզի առաջացման նոր դեպքերի ֆոնին:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով գերամանական աղբյուրին, այս մասին երեքշաբթի հայտարարել է մայրաքաղաքային սենատի ներկայացուցիչը: AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը դադարեցնելու մասին ավելի վաղ հայտարարել էին բեռլինյան Charite և Vivantes հիվանդանոցների ցանցերը:
Մարտին ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում և Գերմանիան, դադարեցրել են վերոնշյալ դեղամիջոցի օգտագործումը, սակայն օրեր անց Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունը եկել է եզրակացության, որ դրա կիրառման առավելությունները գերազանցում են հնարավոր ռիսկերը:
Գերմանիայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2.7 մլն մարդ, մահացել՝ 76 599-ը:
Կարծիքներ