Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ այսօրվա հայտարարությանը․
«Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը ցույց է տալիս, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ տասնամյակներ շարունակ վարած ագրեսիվ քաղաքականությունից։ Այն նաև կալանավորված անձանց գործողություններն արդարացնելու փորձ է։ Կասկածի տակ դնել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործում նշված անձանց ձերբակալման օրինականությունը՝ Ադրբեջանի դեմ ագրեսիայի, անջատողականության խրախուսման, ահաբեկչական գործողությունների, խաղաղության և մարդկության դեմ ռազմական և այլ ծանր հանցագործությունների կատարման փաստերով, անթույլատրելի է։ Նաև անթույլատրելի է որակվել այլ զլմերի ու ռադար արմենիայի լուրերն առանց հղում վերցնելը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները և դրանք համարել ապօրինի։
Կարծիքներ