ՆԳ նախարարը շնորհավորել և դիպլոմներ է հանձնել ՆԳՆ ՃԿՊԱ շրջանավարտներին
Օգոստոսի 2-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է շրջանավարտներին ակադեմիան հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ծառայելու են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի բարօրությանը։
Շնորհավորական խոսք են ասել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նրանք ընդգծել են, որ ՆԳ համակարգում բարեփոխումների կարևոր կետերից մեկն էլ պրոֆեսիոնալ կադրերով ծառայությունները համալրելն է, և հույս հայտնել, որ նորավարտ մասնագետները կհամալրեն ՆԳ ենթակա ծառայությունների շարքերը։
ՆԳ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա մագիստրոսի, բակալավրի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ակադեմիան ավարտել է 269 շրջանավարտ։ Առկա և հեռակա ուսուցմամբ՝ «Կառավարում», «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն», «Քաղաքացիական պաշտպանություն», «Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» մասնագիտությունների գծով 170 ուսանողի շնորհվել է բակալավրի աստիճան։ Իսկ «Ճգնաժամային կառավարում», «Փրկարարական գործ», «Հոգեբանություն» և «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությունների գծով 18 շրջանավարտի շնորհվել է մագիստրոսի աստիճան։
Հանդիսավոր միջոցառմանը շրջանավարտները երդվել ենբարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց առաքելությունը։
Կարծիքներ