Իտալիայի ափերի մոտ նավ է խորտակվել
Իտալիայի հարավային ափերի մոտ հունիսի 18-ին միգրանտներով նավ է կործանվել, զոհվել է 34 մարդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Corriere della Calabria թերթից մեջբերելով՝ Kommersant-ը գրել է, որ զոհվածների մարմինները հայտնաբերելու համար պահանջվել է մի քանի օր:
Ըստ աղբյուրի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Կալաբրիա շրջանից 120 մղոն հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ նավի վրա եղել է 66 մարդ: Նրանցից 11-ին հաջողվել է փրկվել, նրանք կարողացել են բաց ծովում մնալ՝ սպասելով օգնությանը:
Մահացածներին որոնելու համար ուղարկվել են նաև ինքնաթիռներ։ Զոհերի մարմինները տեղափոխում են առափնյա պահպանության ծառայության նավերը։ Զոհվածներից 8-ն անչափահաս է։
Կարծիքներ