Սպիտակ տանը կոչ են արել արագ պայմանավորվել ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ

Սպիտակ տանը կոչ են արել արագ պայմանավորվել ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ

ԱՄՆ-ը նպատակամիտված Է Թեհրանի հետ միասին արագ կերպով վերադառնալ իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը, քանի որ դրա ժամանակն ավելի ու ավելի Է պակասում:

Այդ մասին Է հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին: «Ակնհայտ Է, որ եթե մենք մոտ ժամանակներս ըմբռնման չհասնենք ԳՀՀԾ-ի կատարմանը վերադառնալու հարցում, Իրանի միջուկային գործունեության արագացումն այդ համաձայնագիրն անիմաստ կդարձնի: Ուստի մեր խնդիրների առաջնահերթությունը արագ կերպով փոխադարձ վերադարձն իրականացնելն Է»,-Փսաքին հայտարարել Է ճեպազրույցի ընթացքում:

Նա հույս Է հայտնել, որ ԳՀՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում մասնակիցները կկենտրոնանան հենց այս հարցի վրա: «Անցյալ շաբաթ բանակցությունների ընթացքում ձեռք Է բերվել ոչ մեծ առաջընթաց, եւ մենք հույս ունենք (այդ հաջողություններն) օգտագործել այս շաբաթ»,-նշել Է Փսաքին: Նախօրյակին Վիեննայում վերսկսվել Է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ութերորդ փուլը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում