Իսրայելում Ռուսաստանի մեկ քաղաքացի է զոհվել, ևս չորսը համարվում են անհետ կորած

Իսրայելում Ռուսաստանի մեկ քաղաքացի է զոհվել, ևս չորսը համարվում են անհետ կորած

Իսրայելում Ռուսաստանի մեկ քաղաքացի է զոհվել, ևս չորս ռուս քաղաքացի համարվում է անհետ կորած:

Այս մասին ria.ru-ին հայտնել են Թել Ավիվում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից՝ վկայակոչելով իսրայելական կողմի ցուցակները։

«Ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ի դրությամբ, իսրայելական կողմից ստացված տեղեկությունների համաձայն, ՌԴ մեկ քաղաքացի մահացած է։ Դեսպանատան հյուպատոսական բաժինը պարզում է բոլոր հանգամանքները։ Չորս ռուս քաղաքացիները ներառված են իսրայելական կողմի տրամադրած անհետ կորածների ցուցակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում