Շարունակվում է պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՀՀ հարավային սահմանագոտի
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորամասերի հրամանատարական կազմի հետ հանդիպումների ընթացքում, ծառայության համար պատշաճ կենցաղային պայմանների առկայությունից բացի, առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և մարտունակության մակարդակի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը:
Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր, տեղում ծանոթացել ընթացող ամրաշինական աշխատանքներին, կենցաղային պայմաններին և մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին։
Պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարական կազմին և ենթակա զորամասերի հրամանատարներին տվել է հանձնարարականներ և ցուցումներ` աշխատանքային շրջայցի ընթացքում արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:
Կարծիքներ