Մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են․ ԵՊԲՀ
«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ ևս հայտնել են գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին: Այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում նույնպես սուր շնչառական վարակների ակտիվացում կա։ Հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում:
Շտապօգնության կանչերի շուրջ 10 տոկոսը կազմում են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարեկան երեխաներ են»,-նշվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ