Հայ-թուրքական սահմանը մի օր բացվելու է, բայց ոչ թե Թուրքիայի որոշմամբ, այլ արտաքին ճնշման արդյունքում. իրավագետ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինքնուրույն գործընթաց չէ և թելադրված է աշխարհաքաղաքական ընդհանուր տենդենցներով։
Այս մասին կարծիք է հայտնում իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրած մտքին, թե Մարգարայի անցակետը գործարկելու և սպասարկելու համար քաղաքական որոշում է անհրաժեշտ:
Ըստ իրավագետի՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացմանը կգնա արտաքին ճնշման դեպքում:
«Պետք է հիշել, թե Թուրքիայի քաղաքականությունը որն է․ օգտագործել հայ-թուրքական հարաբերությունները որպես խաղաքարտ Արևմուտքի և Ռուսաստանի հետ առևտրում։ Թուրքիայի համար, հատկապես արցախյան հակամարտության չեզոքացումից հետո, հարցն իր արդիականությունը արդեն իսկ կորցրել է։ Այսինքն՝ Թուրքիայի տնտեսության համար կարևորություն չկա Հայաստանի հետ սահմանի բացման և ապրանքաշրջանառություն սկսկելու մեջ։ Հակառակը՝ սահմանի բացումը կարևոր է Հայաստանի համար, և թուրքական կողմը դա գիտակցում է։ Թուրքիայի համար, սակայն կարևոր է Հայաստանին մեկուսացնելը և թույլ վիճակում պահելը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է Խալաթյանը:
Ըստ նրա՝ պատահական չէ այն հանգամանքը, որ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանի բացումը պայմանավորում է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացով: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե կարող են բացել Հայաստանի հետ սահմանը, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն:
Մանրամասն` սկզբնաղբյուրում։
Կարծիքներ