Թուրքմենստանի նախագահը պաշտոնանկ է արել առեւտրի նախարարին
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը պաշտոնանկ է արել Առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Օրազմիրատ Գուրբաննազարովին և Բեգենչ Գոչմոլլաևին նշանակել է դեպարտամենտի ժամանակավոր ղեկավար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը:
«Գուրբաննազարով Օրազմիրատին առողջական պատճառներով ազատել Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարարի պաշտոնից»,- մեջբերում է գործակալությունը նախագահի հրամանագրի տեքստը։
Թուրքմենստանի նախագահի հրամանագրով երկրի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահվել է նրա տեղակալ Բեգենչ Գոչմոլլաևին, հայտնում է գործակալությունը:
Կարծիքներ