Սիրիացի վարորդը մահացել է ահաբեկիչների ականի պայթյունից
Սիրիայի Համա նահանգում ահաբեկիչների կողմից ճանապարհամերձ հատվածում տեղադրած ականի պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել։ Այս մասին SANA գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Սալամիյա քաղաքից արեւելք գտնվող Աբու Լիֆֆա գյուղում, ավտոմեքենան պայթել է ականի պայթյունից։ Վարորդը մահացել է, կան նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, նրանց թիվը չի հաղորդվում։
Կարծիքներ