Վրացի փորձագետները խնդրում են Պոմպեոյին ամերիկյան զորքերը մշտական հիմունքներով տեղակայել երկրում
Վրաստանի փորձագիտական հանրությունը Թբիլիսի կատարած այցից առաջ դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Բաց նամակում խոսվում է Վրաստանում ամերիկյան զինված ուժերի մշտական տեղակայման անհրաժեշտության մասին՝ գրում է ekhokavkaza.com-ը:
Դիմումի հեղինակները կարծում են, որ նման քայլով Միացյալ Նահանգները կաջակցեն վրաց ժողովրդին ազատության ճանապարհին և կապահովեն իրենց տարածաշրջանային և գլոբալ շահերի խթանումը:
«Ամերիկյան զինված ուժերի մշտական ներկայությունը Վրաստանում: Նման քաղաքականությունը կարող է ներառել դաշնակից (ամերիկյան / եվրոպական) ուժեր ռոտացիոն կարգով, ինչպես նաև լոգիստիկ և օդային պարեկության տարրեր, որոնք ԱՄՆ-ի և դաշնակիցների ուժերին կտրամադրեն Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջաններում շարունակական գործողությունների լայն տարբերակներ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմական ներկայությունը Վրաստանում լայն աջակցություն կստանա բնակչությունից, կկանխի անմիջական սպառնալիքները և կօգնի Վրաստանին մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցությանը», – ասվում է դիմումում:
Կարծիքներ