Իրանում Հայաստանի դեսպանությունը խորը ցավակցություն է հայտնել Շիրազում ահաբեկչության կապակցությամբ

Իրանում Հայաստանի դեսպանությունը խորը ցավակցություն է հայտնել Շիրազում ահաբեկչության կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնել 2022թ. հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության և արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ։

Դեսպանության տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է. «Խստորեն դատապարտելով այդ սարսափելի ոճրագործությունը` դեսպանությունը այս դժվարին պահին իր զորակցությունն է հայտնում ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին, միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին»:

Հոկտեմբերի 26-ին 3 զինված անձինք կրակ էին բացել Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, որտեղ եղել են ուխտավորներ: Զոհվել է առնվազն 15 մարդ, շուրջ 40 մարդ վիրավորվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում