Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մարտի 18-ի վաղ առավոտյան Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։
Յուսուֆիի խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը Դուշանբեից 260 կիլոմետր հարավ-արևելք է:
«Տաջիկստանի մայրաքաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2 բալ: Էպիկենտրոնում և Դուշանբեում զոհեր և ավերածություններ չկան»,- հավելել է նա։
Կարծիքներ