Կալանավորվել է օրեր առաջ նշանադրված 32-ամյա երիտասարդին Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ սպանած տղամարդը

Կալանավորվել է օրեր առաջ նշանադրված 32-ամյա երիտասարդին Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ սպանած տղամարդը

Դատարանը կալանավորել է օրեր առաջ նշանադրված 32-ամյա երիտասարդին Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ սպանած Այգավան գյուղում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 29-ամյա Արթուր (ով նաև ներկայացել է Նարեկ) Ս.-ին:

Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը` տեղեկացնելով, որ բավարարել է քննիչի միջնորդությունը և Արթուր Ս.-ն կալանավորվել, տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 30-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել էին «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում