Զրո ազատ մահճակալ. առողջապահության փոխնախարարը՝ կորոնավիրուսային պատկերի մասին
ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ բուժհաստատություններում այլևս ազատ մահճակալներ չկան: Խոսքը «Քովիդ» մահճակալների մասին է:
Հիշեցնենք՝ երեկ Սիմոնյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով վարակված 300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք, գրանցվել՝ 29 մահ:
Կարծիքներ