Էմանուել Մակրոնը այսօր ֆուտբոլային թիմի կազմում դուրս կգա խաղադաշտ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլային լեգենդների հավաքականի կազմում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Պուասիում կմասնակցի բարեգործական հանդիպման։ Նրա հետ հենակետային կիսապաշտպանի դիրքում կլինի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդի Գարսիան։
Կենտրոնական պաշտպանի դիրքում կլինի Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ, այժմ ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման դեպարտամենտը ղեկավարող Արսեն Վենգերը։
Լեգենդների թիմում կլինեն հռչակավոր ֆուտբոլիստներից նաև Կրիստիան Կարամբյոն, Սոնի Անդերսոնը, Ռոբեր Պիրեսը, Սիդնեյ Գովուն, Մաթյո Բոդմերը, Ալեն Ժիրեսը:
Ֆուտբոլային լեգենդները կխաղան «Պուասի Սեն Ժերմեն ան Լե» հիվանդանոցի բժիշկների հավաքականի հետ։
Կարծիքներ