Դեսպան Սալիվանը ժամանել Է «Շերեմետեւո»՝ ԱՄՆ մեկնելու կոնսուլտացիաների համար
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանն ապրիլի 22-ի առավոտյան ժամանել Է «Շերեմետեւո» օդանավակայան, որտեղից, ինչպես սպասվում Է, Միացյալ Նահանգներ կմեկնի կոնսուլտացիաների համար:
Ինչպես հաղորդում Է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մի քանի ավտոմեքենա մոտեցել են օդանավակայանի պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների սրահին: ԱՄՆ-ի դեսպանը չի շփվել մամուլի հետ:
Նախօրյակին Ռուսաստանը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության տասն աշխատակիցների հայտարարել Էր անցանկալի անձ, գրավոր կարգադրելով, որ նրանք ՌԴ-ն լքեն մինչեւ մայիսի 21-ը: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ դա հայելային պատասխան Է ԱՄՆ-ի գործողությանը:
Անցած շաբաթ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որը ներառում Է ռուսաստանցի տասը դիվանագետների արտաքսում Վաշինգտոնի դեսպանությունից եւ ամերիկյան ֆինանսական ինստիտուտներին արգելում Է մասնակցել ՌԴ-ի պետական պարտքի՝ ռուբլով նոմինացված փոխառության նախնական տարաբաշխմանը: Ռուսաստանը որոշել Է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ից ռուսաստանցի դիվանագետների արտաքմանը. ասվում Է, որ ԱՄՆ-ի տասը դիվանագետների առաջարկվել Է հեռանալ ՌԴ-ից:
Բացի այդ, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանին հանձնարարվել Է Վաշինգտոն մեկնել կոնսուլտացիաների համար: Սակայն ապրիլի 20-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սալիվանը հրաժարվում Է լքել Ռուսաստանը, չնայած Մոսկվայի հանձնարարությանը:
Կարծիքներ