Սերբիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան
Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել դիտարկել Ուկրաինայի տարածքը լքելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է Սերբիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Սերբիայի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Ուկրաինայում, մտածեն այս երկրի տարածքը ժամանակից շուտ լքելու մասին: Մենք նաև խորհուրդ ենք տալիս, որ Սերբիայի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել Ուկրաինա, քննարկեն իրենց ուղևորությունը հետաձգելու հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ