Վրաստանում ևս երկու ցնցում է գրանցվել՝ 4,5 և 4,1 մագնիտուդ ուժգնությամբ
Վրաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել է ևս երկու ցնցում։
Էպիկենտրոնը, ինչպես նախկինում, գտնվել է Սամեբա գյուղի մոտ։ 4,5 մագնիտուդով առաջին ցնցումը եղել է ուժեղ երկրաշարժից երեք րոպե, իսկ երկրորդը՝ 10 րոպե հետո։ Երկրորդի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։
Mtavari Arxi հեռուստաալիքը հայտնում է, որ ցնցումները, բացի Թբիլիսիից և Բաթումից, զգացվել են նաև երկրի այլ շրջաններում։
Կարծիքներ