Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը
44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց Ցորի զորամասի 11 զինվորի աճյուններն ադրբեջանական կողմը նոյեմբերի 2-ին փոխանցել էր Հայաստանին։
Նրանք հետմահու պարգևատրվել են Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով:
Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ցորի հրետանային դիվիզոնի 9 զինծառայողի հոգեհանգստի արարողությունն էր։
Կարծիքներ