Ցմահ հպարտ ու պարտավոր ենք նահատակներին նրանց զոհաբերության համար. Արտակ Բեգլարյան
Այո՛, մենք սգում ենք նահատակների համար, սակայն ցմահ հպարտ ու պարտավոր ենք նրանց զոհաբերության համար, որպեսզի մենք ապրենք ու շարունակենք իրենց ու նախորդ նահատակների կիսատ թողած գործը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Հայոց Հայրենիքն ու ժողովուրդը պետք է լինեն հավետ ու այլևս չտեսնեն անկումներ, և յուրաքանչյուր սերունդ իր առաքելությունն ունի այդ ճանապարհին: Իսկ սուգը, հպարտությունն ու պարտավորությունը կարող են օգնել այդ առաքելությունը գիտակցելու հարցում:
Թո՛ղ այսուհետ մեր հպարտության ու պարտավորության առիթները լինեն առանց սգի»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը:
Կարծիքներ