Թալին, Աշտարակ, Մասիս, Ճամբարակ եւ Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում, Չայնիի ոլորաններում մառախուղ է

Թալին, Աշտարակ, Մասիս, Ճամբարակ եւ Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում, Չայնիի ոլորաններում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և Ելփին գյուղում տեղում է ձյուն։

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։

Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում