Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ
ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Նյու Յորքում Ադրբեջանի, այնուհետև Թուրքիայի ներկայացուցչություն:
Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ:
Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները Հայաստանի կողքին կանգնելու կոչ են հնչեցրել:
Երթի մասնակիցները պարզել են Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների լուսանկարներ, պարզել են «Հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Իմ հայրենիքը խաղաղություն է ուզում», «Շուշին Հայաստան է» և այլ գրություններով պաստառներ:
Կարծիքներ